ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նիկոլն իր երիտիշխանավորներով թքեց այդ տարածքի ազգաբնակչության վրա և նույնիսկ ձևականորեն կարծիք չհարցրեց

Նիկոլն իր երիտիշխանավորներով թքեց այդ տարածքի ազգաբնակչության վրա և նույնիսկ ձևականորեն կարծիք չհարցրեց
27.04.2023 | 10:25

Օրերս Ջերմուկ համայնքի ավագանու նիստում քվեարկությամբ մերժվել է Ամուլսարի շահագործման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձ ընդունելու մասին հարցը, որտեղ մասնավորապես շեշտվել էր նաև, որ ցանկալի է այսուհետ համայնքի վերաբերյալ նմանատիպ որոշումներ ընդունելիս հաշվի առնել տեղական ինքնակառավարման մարմնի ու քաղաքացիների կարծիքը, ինչը ժողովրդավարական կարևոր արժեք է։

Սակայն, նորություն չէ, որ այս իշխանությունները ժողովրդավարական արժեքները և քաղաքացիների կարծիքը հաշվի էին առնում միայն հեղաշրջման ժամանակ, իսկ իշխանության գալուց հետո, այդ արժեքները տրորում են աջուձախ, առանց կշռադատելու, ամենուրեք ու անխնա։
Հավանաբար բոլորդ եք հիշում Ամուլսարի շուրջ ստեղծված՝ հաճախ ցուցադրական, շոուի տեսարանների վերածած իրավիճակները, պայքարներն ու հիստերիկ ելույթները․․․
Հանք տանող բոլոր ճանապարհները փակել էին մեքենաներում, «վագոնչիկներում» ու վրաններում ղզղնած «բնապահպանի» դեր կատարող գոյանքները, որոնք ինչ լուտանք ասես ուղղում էին այն ժամանակվա իշխանություններին, համարում հանցագործ, դավաճան և ոչ հայրենասեր։
Իսկ հիմա՞․․․
Իսկ հիմա, Նիկոլն իր երիտիշխանավորներով թքեց այդ տարածքի ազգաբնակչության վրա և նույնիսկ ձևականորեն կարծիք չհարցրեց։
Վրդովվեցի՞ն ջերմուկցիները, ճանապարհները փակեցի՞ն ղզղնած բնապահպանները․․․
Իհարկե ոչ, «շաբաշ» տվող ու «ֆաս» տվող չկա, դրանց էլ «ազարն ու սիբիրախտը» տարել է;
Նամուս ու թասիբ ունեցող էլ չկա;
Ընդդիմություն էլ;

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ